JW subtitle extractor

Երջանիկ ենք միշտ քեզնով

Video Other languages Share text Share link Show times

Աստղերն ուրախ, Եհո՛վա Տեր,
Երգում են քեզ փառք։
Վրձնիդ կերտած ամեն պատկեր
Ծնում է հրճվանք։
Երբ Ծիր Կաթինը պար բռնեց,
Երկիրն ասես հակինթ փայլեց,
Պատեց քեզ բերկրանք։
Վառ են քո ձեռքի գործերը,
Մեզ փրկող լուսե խոսքերը,
Դրախտի արփին ծագող...
Բայց քո սերը, որ անանց է,
Մեծագույն պարգևն է, գանձ է։
Երջանիկ ենք միշտ քեզնով՝
Լցված անհուն խինդով։
Այնքա՜ն բարիք ես մեզ տալիս,
Ամենը՝ վայե՜լք...
Քեզնից է խինդ ու սեր գալիս.
Քեզնով միշտ կապրենք։
Եդեմն է տունը՝ մեզ տրված,
Հավերժն է մեր սրտում դրված։
Հավետ քեզ կօրհնենք։
Վառ են քո ձեռքի գործերը,
Մեզ փրկող լուսե խոսքերը,
Դրախտի արփին ծագող...
Բայց քո սերը, որ անանց է,
Մեծագույն պարգևն է, գանձ է։
Երջանիկ ենք միշտ քեզնով՝
Լցված անհուն խինդով։
Քո սերն է, Հա՛յր, բացել ճամփան
Դեպի խինդ անմեռ։
Որդուդ ես դու զոհել, որ գան
Անվերջ բերկրանքով լի օրեր։
Վառ են քո ձեռքի գործերը,
Մեզ փրկող լուսե խոսքերը,
Դրախտի արփին ծագող...
Բայց քո սերը, որ անանց է,
Մեծագույն պարգևն է, գանձ է։
Երջանիկ ենք միշտ քեզնով՝
Լցված անհուն խինդով։
Վառ են քո ձեռքի գործերը,
Մեզ փրկող լուսե խոսքերը,
Դրախտի արփին ծագող...
Բայց քո սերը, որ անանց է,
Մեծագույն պարգևն է, գանձ է։
Երջանիկ ենք միշտ քեզնով՝
Լցված անհուն խինդով։