JW subtitle extractor

Խոնարհ եղիր

Video Other languages Share text Share link Show times

Նա մտածում էր, թե կհաղթի, բայց հնարավոր չէր։
Հաջորդ տարի դպրոցի ամենաարագ վազողը ես կլինեմ։
Հա, դե որովհետև ես ձեր դպրոցից չեմ։
Հա՜, եղավ։
Հիշո՞ւմ ես անցած անգամ, ոնց հաղթեցի քեզ ամբողջ ժողովի առաջ։
Կարեն, հիշո՞ւմ ես այս պատմությունը։
Այո՛, Բաբելոնի աշտարակն է։
Ճիշտ ես։
Ինչո՞ւ էին մարդիկ ուզում կառուցել այդ աշտարակը։
Դե, որ այնտեղ ապրե՞ն։
Իրականում, նրանք մտածում էին, թե ամենալավն են
և ուզում էին տպավորել ուրիշներին։
Բայց Եհովան ի՞նչ էր մտածում։
Ըմ, նրան դուր չեկավ։
Շատ ճիշտ է։
Նա նույնիսկ խառնեց նրանց լեզուները, որ այլևս չպարծենան։
Բայց դպրոցում բոլորն էլ պարծենում են։
Գիտեմ։
Շատ մարդիկ են պարծենում։
Ես էլ էի մի ժամանակ պարծենում։
Բայց դա սխալ է։
Երբ պարծենում ենք կամ ուզում ենք տպավորել ուրիշներին,
կարծես մեզ համար Բաբելոնի աշտարակն ենք կառուցում։
Եթե ուզեմ, նոր ռեկորդ կսահմանեմ, դա խնդիր չէ։
Հա՞, բայց, ես էլ քեզնից լավ բասկետբոլ եմ խաղում։
Ես չեմ սովորել, բայց բոլորն ասում են, որ տաղանդ ունեմ։
Որքան շատ ենք բարձրացնում մեզ, այնքան ավելի շատ վտանգ կա։
Գիտե՞ս՝ ինչու։
Որովհետև վերջում կընկնե՞նք։
Աաա՜։
Այո՛։
Նաև 1 Պետրոս 5:5-ը ցույց է տալիս,
որ Եհովան չի ուզում, որ այնպես վարվենք, թե մյուսներից ավելի լավն ենք։
Խոնարհ մարդիկ կարիք չունեն պարծենալու,
որովհետև գիտեն որ Եհովան սիրում է իրենց այնպիսին, ինչպիսին որ կան։