JW subtitle extractor

Օրինակելի եղիր ծառայության մեջ

Video Other languages Share text Share link Show times

Երևում է՝ ուրախ ես, որ գնալու ես ծառայության։
Կարծում ես՝ պատրա՞ստ ես։
Բայց սպասիր։
Նախքան ծառայության գնալը մի քանի բան կա,
որոնց մասին պետք է խոսենք։
Նախ՝ իմանանք երեք Պ-երի մասին։
Երեք Պ-երի՞։
Այո՛։
Պատրաստվածություն, պատշաճ տեսք, պարկեշտ վարք։
Առաջին՝ պատրաստվածություն։
Դա առաջին քայլն է ծառայության մեջ հաջողության հասնելու համար։
Ամեն մի աշխատանքի համար համապատասխան գործիքներ են պետք։
Քարոզչական գործիքների բազմազանությունը գուցե վախեցնի քեզ։
Բայց չվախենաս։
Մենք «Ուսուցանելու գործիքների արկղ» ունենք։
Անհրաժեշտ գործիքներ գտնելը շատ է հեշտացել։
Երբ ընտրես գործիքներդ,
տնից դուրս գալուց առաջ փորձիր մատուցումդ։
Չենք ուզում դռան առաջ նախապատրաստվել, չէ՞։
Հիմա, երբ լավ պատրաստված ես,
ժամանակն է խոսելու պատշաճ տեսքի մասին։
Մեր տեսքը շատ կարևոր է, քանի որ մենք ներկայացնում ենք Եհովային։
Երբ պատրաստվում ենք գնալ ծառայության,
պետք է համոզված լինենք,
որ մեր արտաքինը լավ տպավորություն է թողնում։
Եհովան ուզում է, որ քո տեսքը պատշաճ և համեստ լինի։
Դա նշանակում է, որ պետք է մաքուր լինենք,
և մեզնից վատ հոտ չպետք է գա։
Մեր հագուստը մեզ վրա լավ նստած պետք է լինի, բայց ոչ կիպ։
Մազերը՝ մաքուր և կոկիկ սանրված։
Մենք չպետք է չափից շատ ուշադրություն գրավենք։
Շատ լավ տեսք ունես, տղա՛ս։
Իսկ հիմա խոսենք պարկեշտ վարքի մասին։
Ծառայության ժամանակ մեր վարքով
նույնպես կարող ենք փառք բերել Եհովային։
Դրա համար համոզվիր, որ ճիշտ ես պահում քեզ։
Բարձր մի՛ խոսիր կամ ծիծաղիր, մի՛ խաղա,
ուրիշի անձնական իրերին ձեռք մի՛ տուր և քիթդ ամեն տեղ մի՛ խոթիր,
ոչինչ մի՛ կեր դռան առաջ։
Հիշի՛ր, երբ գնում ենք տնից տուն, մարդիկ տեսնում են մեզ,
և մեր պատշաճ վարքը լավ վկայություն է տալիս։
Երբեք չենք ուզենա ինչ-որ մեկին առիթ տալ
վատը խոսելու մեր ծառայության մասին։
Իսկ հիմա կարո՞ղ եմ գնալ։
Այո՛, կարծում եմ՝ պատրաստ ես։
Ժամանակն է փորձելու երեք Պ-երը։
Բարև ձեզ։ Ես Կարենն եմ։ Ձեր անունը ի՞նչ է։
Բարև, Կարե՛ն։ Իմ անունը...