JW subtitle extractor

Մարիամը խոնարհ էր ու պատրաստակամ

Video Other languages Share text Share link Show times

Մարիամն ապշել էր, երբ իր տուն
Սուրբ հրեշտակն Աստծու եկավ։
Նա լուր բերեց, ասաց. «Ողջո՛ւյն։
Աստված քեզ հետ է, շնորհընկա՛լ։
Նա քեզ ընտրել է, որ լինես
Երկրի վրա մայրն իր Որդու։
Իր ուժը հովանի է քեզ.
Նա միշտ է իր ասածն անում»։
Սրտում Մարիամն այս խոսքը պահեց
Եվ Բարձրյալի վճիռն ընդունեց։
Հեզ, խոնարհ Մարիամը
Շատ պատրաստակամ էր։
«Կամքդ թող լինի»,— ասաց սիրով։
Թող, ինչպես Մարիամը, ես էլ Հոր պատգամը
Միշտ պահեմ խոնարհ սրտով։
Եհովան մեծ հրաշք արեց,
Որ Մարիամից ծնվի Որդին։
Հովսեփն էլ խոսքն Աստծու լսեց,
Եվ Մարիամին տարավ նա կին։
Մի օր, երբ Բեթլեհեմ եկան,
Ծնվեց մանկիկը ախոռում։
Աստծու մարդիկ նորից տեսան՝
Նա միշտ է իր ասածն անում։
Սիրո մեջ այս տղան մեծացավ,
Ծնողների բերկրանքը դարձավ։
Հեզ, խոնարհ Մարիամը
Շատ պատրաստակամ էր։
«Կամքդ թող լինի»,— ասաց սիրով։
Թող, ինչպես Մարիամը, ես էլ Հոր պատգամը
Միշտ պահեմ խոնարհ սրտով։
Հեզ, խոնարհ Մարիամը
Շատ պատրաստակամ էր։
«Կամքդ թող լինի»,— ասաց սիրով։
Թող, ինչպես Մարիամը, ես էլ Հոր պատգամը
Միշտ պահեմ խոնարհ սրտով։